ՀՀ զինծառայողների ապօրինի առևանգումը բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք

«Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:

Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։