F-16 կործանիչները Ուկրաինայի համար չեն դառնա հրաշք զենքեր․ ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ

Ամերիկյան F-16 կործանիչները Ուկրաինայի համար չեն դառնա հրաշք զենքեր և շատ ավելի թանկ կարժենան, քան արկերն ու զամաքային տեխնիկան։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլին։

«Ռուսներն ունեն 4-րդ սերնդի հազարավոր կործանիչներ և եթե ուզում եք օդում նրանց դիմակայել, ձեզ անհրաժեշտ կլինի 4-րդ և 5-րդ սերնդի շատ ավելի մեծ քանակության զենքեր։ Պետք է հաշվարկել ծախսերը։ Ամենաարդյունավետն այն է, ինչը մենք արել ենք, տրամադրելով զգալի քանակության հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք թույլ չեն տա ռուսներին իշխել օդում»,-հայտարարել է գեներալը։

Միլի կարծիքով, կործանիչները անհամեմատ թանկ են արկերից և զամաքային տեխնիկայից ու հակաօդային պաշտպանության համար արված ծախսերն այս դեպքում ավելի արդյունավետ կլինեն։

«Պատերազմում չկան հրաշք զենքեր, F-16-ը նույնպես հրաշքներ չի գործի»-շեշտել է նա։