Որոշակի պայմանների դեպքում միջուկային հարվածն անխուսափելի կլինի․ Մեդվեդև

The new weapon is designed to be launched on a ballistic missile fired from a submarine.
Ուկրաինային միջուկային զենքերի փոխանցման դեպքում Ռուսաստանը կանխարգելիչ հարված կհասցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին հայտնում է Ռեգնումը։
Վիետնամ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցի ընթացքում Մեդվեդևը չի բացառել, որ արևմուտքը Կիևին ռազմական ինքնաթիռներ տրամադրելուց բացի, հնարավոր է փոխանցի նաև միջուկային զենք։
«Բայց դա կնշանակի, որ դեպի Ուկրաինա կթռչեն միջուկային հրթիռներ։ Պատերազմն ունի իր կանոնները, եթե հարցը հասնի միջուկային զենքերին, մենք կանխարգելիչ հարված կհասցնենք»,-հայտարարել է նա։
Մեդվեդևը հավելել է, որ անգլոսաքսոնները կարծում են, որ գործը դրան չի հասնի, սակայն սխալվում են, քանի որ որոշակի պայմանների դեպքում, միջուկային հարվածն անխուսափելի կլինի։