Ընդդիմադիր լինեի, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը. ՔՊ-ական պատգամավոր

Եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը,- այս մասին Civilnet.am-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Գաբրիելյանը մասնավորապես նշել է.

«Եթե ընդդիմադիր լինեի, կպահանջեի պաշտպանության նախարարի հրաժարականը: Բայց ընդդիմադիր չեմ, Սուրեն Պապիկյանի թիմակիցն եմ, ուստի աջակցում եմ նրան՝ բանակում առկա խնդիրների լուծման հարցում»: