ԱՄՆ-ում իրավապաշտպանները դատի են տվել Բայդենի աշխատակազմին

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը հայտ է ներկայացրել դաշնային դատարան՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի։ Իրավապաշտպանները բողոքում են փախստականներին կացարաններ տրամադրելու սահմանափակումների դեմ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Նոր սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել մայիսի 11-ից, ենթադրում են «կացարանի տրամադրման անհնարինություն՝ ԱՄՆ տարածք ապօրինի մուտք գործելու դեպքում»։

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ Բայդենը խոստացավ վերականգնել կացարանների տրամադրման համակարգը, սակայն ընտրություններից հետո կրկնապատկեց սահմանափակումները, որը սահմանել էր Թրամփը»-ասված է միության հայտարարության մեջ։