Հերիք է Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա, նախկիններ․ այս ամենը կապված է Փաշինյանի թուլամորթության հետ
Թշնամին քանի մրթին չի կերել, շարունակելու է ագրեսիան ՀՀ տարածքային ինքնիշխանության դեմ։ Մենք այստեղ ենք բնակիչների կողքին լինելու համար։ Այս մասին այսօր Սոթքում 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրով Քարվաճառը հանձնվեց, էս սարերից թշնամին մի քանի տասնյակ կիլոմետր հեռու էր։ Քարվաճառը հանձնելուց հետո մեր դիրքերը առնվազն պետք է լինեին էս լեռների գագաթին, իսկ գլխավոր հողատուն ասեց, որ տարվա 6 ամիսը ձյուն է այդ սարերի վրա, ինչ կարիք կա պայքարել։ Արդյունքում թշնամին հասել է Սոթք, Կութ»,-նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանի համոզմամբ, հիմա էլ ուշ չի, եթե հրաժարվենք ցեղասպանության տանող այս քաղաքականությունից և խելքի գանք։
«Հերիք է Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա, նախկիններ․ այս ամենը կապված է Փաշինյանի թուլամորթության հետ»,-հավելեց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։