Լեհաստանում դանակով զինված երիտասարդը ներխուժել է մանկապարտեզ
Լեհաստանում մանկապարտեզի վրա հարձակման արդյունքում զոհվել է դաստիարակչուհին, ևս 9 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է PAP գործակալությունը։
«Տոմիսլավիցայում 19-ամյա երիտասարդը դանակով զինված հարձակվել է մանկապարտեզի վրա և սպանել իր նախկին ընկերուհուն։ Ենթադրվում է, որ շարժառիթը կարող էր լինել անպատասխան սերը։ Հարձակման պահին մանկապարտեզում 13 մարդ է եղել»,-նշված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է հանցագործին։