Իշխանությունը ՀՀ-ում անցանկալի անձ է հայտարարել մի մարդու, որը Մակրոնի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
Նիկոլի իշխանությունը ՀՀ-ում անցանկալի անձ է հայտարարել և հայրենիք մուտքը արգելել մի մարդու, որը երեկ աշխարհի խոշոր խաղացողներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը, մատնանշել Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող սպառնալիքները: Պարզ է՝ պաշտոնական փոքրիկ հաղորդագրությամբ չի ներկայացված այն ահռելի աշխատանքը, որը տարվում է Ֆրանսիայի և անձամբ նախագահի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Վահե Սարգսյանը։
Սարգսյանը նշել է, որ այդ մարդը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է:
«Արցախը պատմության ասպարեզից բնաջնջելու ճանապարհին պետք է չեզոքացվեն նաև բոլոր խոչընդոտները. ահա թե ինչու է Մուրադ Փափազյանն անցանկալի Նիկոլի թուրքահաճո խմբավորման համար, ահա թե ինչու է այդ նույն խմբավորման մաս կազմող, ՀՀ վարչապետի հանձնակատար հանդես եկող հայտնի արկածախնդիր ոմն Զարեհ Սինանյանն առաջին իսկ օրվանից ձգտում քանդել ու վերացնել նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը»,-գրել է Վահե Սարգսյանը: