ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր վարչապետին է ներկարացրել աշխատանքից ազատման դիմում։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։ Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա»,-գրել է Ավետիսյանը։