Ուզում եք ինձ գնադակարեք, խնդիր չկա, գնդակահարեք․ Փաշինյան

Հնարավոր համարու՞մ եք, որ Հայաստանում լինի ռազմական տրիբունալ և դուք, իբրև գերագույն գլխավոր հրամանատար, ամբողջ հրամկազմի հետ միասին, պատասխան տաք ամբողջ դատավարության ընթացքում։ Այս մասին Չեխիայիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ հարցրեց մասնակիցներից մեկը։

«Հիմա Դուք նկատի ունեք՝ ես համաձա՞յն եմ, որ ինձ պետք է դատել և գնդակահարել։ Ես 2020 թվականից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել եմ՝ «ժողովուրդ ջան, եթե դուք որոշեք, որ ինձ պետք է գնդակահարել, ես գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ»։ Եվ որ պահին էլ որոշեց ժողովուրդը, այդ պահին պատի տակ ոչ թե հնազանդ կագնելու եմ, այլ հնազանդ կանգնած եմ։ Ուզում եք գնադակարեք, խնդիր չկա, գնդակահարեք, այո՛, համաձայն եմ, միանշանակ»,- պատասխանեց Փաշինյանը։