Ադրբեջանը սկսել է բնակեցնել օկուպացված Հադրութը

Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ են եղել օկուպացված հայկական Հադրութի անօրինական բնակեցմանը։ Անօրինական գործընթացին անձնական մասնակցություն է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը՝ տիկնոջ՝ Մեհրիբանի հետ:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիևները «մասնակցել են Հադրութում առաջին բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը»։