Կրակոցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք

Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված դպրոցի պատուհանների վրա հայտնաբերել են մոտ 20-ից ավելի կրակոցի հետքեր։