Ի՞նչ անենք, համակերպենք, գնանք զոհասեղանի՞ն բոլորով. Վանեցյանը՝ ապստամբելու կոչերի մասին
Մեր հայրենիքի արցախյան հատվածում շուրջ 120 հազար հայորդիներ կանգնած են իսկական ցեղասպանության եզրին։ Վերջին շրջանում, հատկապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենօրյա ռեժիմով զոհեր ունենք։Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ի՞նչ պետք է անենք, որ այլևս երբեք չլինեն ցեղասպանություններ․ նախ, պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ապա պետք է հզորացնենք մեր հայրենիքը, պետք է ուժեղանանք, ունենանք տնտեսապես զարգացած, անվտանգ երկիր, որ ոչ ոքի չթվա, թե կարող են հային ցեղասպանել»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները չեն սպասարկում հայկական շահը, հայ ժողովրդի շահը։
«ՀՀ իշխանությունները սպասարկում են բոլորի շահը բացի Հայաստանի ու Արցախի։ 21-րդ դարում ունենալ փակ սահմաններ, ունենալ թշնամիներ, ունենալ պատերազմ, իհարկե, նորմալ չէ։ Բայց մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան ու Ադրբեջանն արդյո՞ք կարող են խաղաղ ապրել մեզ հետ։ Բազմիցս ականատես ենք եղել, երբ ադրբեջանցիները սպանում են մարդուն զուտ նրա համար, որ նա հայ է»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։