Մեծամորի ատոմակայանում հասունանում է դժգոհությունների նոր ալիք

YerevanLive-ի տեղեկություններով, դժգոհությունների նոր ալիք է հասունանում Մեծամորի ատոմակայանում (ՀԱԷԿ)։

Խնդիրը ղեկավար, ադմինիստրատիվ անձնակազմի և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխատավարձերի խիստ զգալի տարբերությունն է, ներառյալ աշխատավարձերի բարձրացման տոկոսաչափը։

Ատոմակայանի աշխատակիցները վաղուց էին պահանջում աշխատավարձերի բարձրացում ու առաջին հայացքից կարծես բավարարվել է իրենց պահանջը, ինչն էլ առաջացրել է նոր դժգոհություն։

YerevanLive-ի աղբյուրի փոխանցմամբ, աշխատավարձերը պատրաստվում են բարձրացնել 8 տոկոս։ Թվում է ընդառաջել են աշխատողներին, սակայն այդ բարձրացումը խորացնելու է այն անդունդը, որն առկա է ղեկավար ու շարքային աշխատողների միջև։

Հաշվի առնելով, որ ՀԱԵԿ-ում վերանորոգող անձնակազմի միջին աշխատավարձը 200 հազար դրամ է, ապա 8 տոկոս բարձրացումը որևէ խնդիր չի լուծում մարդկանց սոցիալ-տնտեսական պայմաններում, իսկ ում աշխատավարձը բարձր է, այդ ութ տոկոսը վերածվում է զգալի գումարի։ Ըստ աշխատակիցների՝ ՀԱԷԿ-ում գործում է հակառակ տրամաբանությունը, որքան շատ է աշխատանքի ծավալը, այնքան ցածր է աշխատավարձը։

Leave a Reply