Երևանի «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում մոտ 40 մարդ է ձերբակալվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ժողովրդին հայտնի՝ կարմիր բերետների խմբի հետ, Կորյունի փողոցում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացրել են հատուկ օպերացիա։
Ոստիկանության ծառայողները նշված վայրից մոտ 40 անձ են բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որոնցից մեծ մասի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, կասկածելի առարկաներ, սառը զենքեր։
Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ կան նաև հասարակությանը հայտնի անձանց բարեկամներ, ովքեր փորձել են իրենց բարեկամների միջոցով հասնել նրան, որ ոստիկանները նրանց չտեղափոխեն Ոստիկանություն, սակայն այդ ամենը հոդս է ցնել՝ խելոք, շարքով, կարգով տեղափոխվել են ոստիկանություն։