Ադրբեջանը չպետք է փորձի Իրանի համբերությունը․ իրանցի պաշտոնյա

ԻԻՀ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Շահրիար Հեյդարին Բաքվի իշխանություններին հորդորել է չփորձել Իրանի համբերությունը: Գրում են տեղական լրատվամիջոցները։

Հեյդարին ասել է, որ Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթություններում թույլ է: ԻԻՀ առաջատար դիրք ունի տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի կառավարությունը գործում է այլ երկրների ազդեցության տակ»:

Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս պահպանել անկախություն ու ուշադրություն դարձնել ներքին հնարավորություններին, իսկ այն երկիրը, որն ամբողջությամբ կախված է ուրիշներից, չի կարող կայուն լինել։