ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Երևանում տեսակցել են ՀՀ ներթափանցած և այժմ կալանավորված Ադրբեջանի երկու քաղաքացիներին, Aysor.am-ի հետ զրույցում հայտնեցին ԿԽՄԿ գրասենյակից։
«Նրանց հնարավորություն է տրվել Կարմիր խաչի նամակների միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ», – ասացին գրասենյակից։