Հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ

Հայ ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը, հանդես գալով մինչև 65 կգ քաշային կարգում, դուրս եկավ Խորվաթիայի Զագրեբում անցկացվող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին։
Վազգեն Թեւանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով իսրայելցի ըմբիշի նկատմամբ, որին ջախջախիչ 10։0 հաշվով պարտության մատնեց։
Կիսաեզրափակչում Վազգեն Թեւանյանը կմրցի ռումինացի ըմբիշ Ստեֆան Կոմանի հետ։