Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը մրցեց Ալբանիան ներկայացնող Զալիմխան Աբակարովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:2 հաշվով:
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձել էր 2019 և 2022 թվականներին: Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր: