Չի բացառվում ՀՀ իշխանություններն ադրբեջանցի զինծառայողներին, անկախ նրանց հանցանքներից, հանձնեն Ադրբեջանին
Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները պատահական չեն եղել։ Նրանք փորձում են նվազեցնել այն նշանակությունը, որն ունեն այդ ադրբեջանցի զինծառայողները։ Նման իրավիճակներում դա հնարավորություն է և՛ որպես արգեսոր չհայտարարվելու, և՛ հետագայում նրանց Ադրբեջան վերադարձնելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն առ այն, որ ադրբեջանցի զինծառայողները եղանակային պայմանների պատճառով են հայտնվել ՀՀ-ում, արդյո՞ք միտում չունի, որ նրանք պետք է հետ վերադարձվեն։
«2014 թ․-ին երբ դիվերսիոն անցում եղավ Քարվաճառում, 2020-ի պատերազմից հետո այդ դիվերսանտներին, որոնց հանցանքները ապացուցված էին, ՀՀ իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին։ Այնպերս, որ չի բացառվում, որ ինչ հանցանքներ էլ լինեն ադրբեջանցի այս զինծառայողների արարքներում, ՀՀ իշխանությունները նրանց հանձնեն Ադրբեջանին»,-նշեց Աբրահամյանը։