Ուկրաինական կոնֆլիկտը մոտեցել է վճռորոշ փուլի, ինչից կախված է Եվրամիության ապագան․ Միշել

Ուկրաինական կոֆլիկտը մոտեցել է վճռորոշ փուլի և մոտական երկու-երեք շաբաթներից է կախված Եվրամիության ապագան։ Այս մասին Mundo պարբերականին տված հարցազրույցում ասել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։

«Այն, ինչ տեղի կունենա 2023 թվականին, շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, որոնք էլ կվճռեն մեր ապագան»-ասել է ԵԽ նախագահը։

Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն պետք է ընդունի մի շարք շատ կարևոր որոշումներ սեղմ ժամկետներում։

«Մենք պետք է կանգնենք Ուկրաինայի կողքին և ցուցաբերենք անհրաժեշտ աջակցություն, մենք չենք կարող լքել Կիևին»-հավելել է նա։