Ռուսաստանն ակնարկել է միջուկային հարվածի հնարավորության մասին
Եթե արևմտյան երկրներն Ուկրաինային մատակարարեն զենքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հարվածել ՌԴ խաղաղ քաղաքաներին, ապա դա կհանգեցնի Ռուսաստանի կողմից պատասխան գործողությունների՝ առավել հզոր զենքերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Իրենց որոշումներով Վաշինգտոնն ու Բրյուսելը աշխարհը տանում են սարսափելի պատերազմի, ռազմական գործողությունների նոր տրամաբանության, քան այսօր է, երբ հարվածները հասցվում են բացառապես ռազմական և կրիտիկական ենթակառուցվածքներին»,-նշել է Վոլոդինը։
Նրա խոսքերով, եթե ՌԴ-ն անցնի պատասխան գործողությունների, ապա դա կհանգեցնի համաշխարհային ողբերգության, ինչը կոչնչացնի աևմտյան երկրները։ Վոլոդինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախկինում միջուկային գերտերությունները կոնֆլիկտների ժամանակ չեն օգտագործել մասսայական օգտագործման զենք, քանի որ այդ երկրները չեն բախվել այնպիսի իրավիճակի հետ, որոնք կվտանգեին քաղաքացիների անվտանգությունն ու պետության տարածքային ամբողջականությունը։