Աշոտ Փաշինյանն «ապտակեց» ՔՊ-ականներին
Աշոտ Փաշինյանը հերքեց իր վրա հարձակման լուրերը։ Այդ քայլով նա քաղաքական թերևս մեծ հարված հասցրեց մի շարք ՔՊ-ականների։
Նախ՝ պարզվեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարքային ստախոս է ու քաղաքականապես ոչինչ, զրո։
Երկրորդը՝ ջուրը նետեց ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի չարչարանքները, որը երեկ թաթախված բոլոր հնարավոր քսայուղերով, ու բնական յուղերով, վազելինով ու կարագով պատված քծնում էր Նիկոլ Փաշինյանին, մոտավորապես Օլիվեր Կրոմվելի ձայնով դատապարտելով վարչապետի որդու վրա հարձակումը։
Երրորդը՝ ապացուցեց, որ ինքը մի քանի անգամ ավելի տղամարդ է, քան իրեն տղամարդ համարող Վլադիմիր Վարդանյանը, որը ունքի թեթև քերծվածքն առած վազեց հիվանդանոց, այնուհետև ոստիկանություն։