Ամեն անգամ թշնամուն տարածքներ նվիրելուց հետո իշխանությունները դիմում են սադրանքի
Ամեն անգամ, երբ իշխանությունները տարածք են հանձնում, իսկ տարածք հանձնելն իրենց մոտ կրում է շարունակական բնույթ, անպայման հաջորդ օրը տեղի է ունենում որևէ իրադարձություն, որը միտված է լինում հասարակության ուշադրությունը շեղելուն։
Բացառություն չէ նաև այսօրվա միջադեպն Ազգային Ժողովում։ Երեկ իշխանությունները Ադրբեջանին նվիրեցին Հայաստանից հերթական տարածքները, այսօր ՔՊ-ն ազգային ժողովում դիմեց սադրանքի, ծեծկռտուք հրահրելով իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Այս անգամ գլխավոր սադրողի դերում հանդես եկավ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ծեծկռտուք է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մհեր Սահակյանի միջև։