Այսօր Վանո Սիրադեղյանը ծննդյան օրն է. ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես
1946 թվականի նոյեմբերի 13-ին ծնվել է «Ղարաբաղ» կոմիետի անդամ, ՀՀՇ նախագահ, ՆԳ նախարար, Երևանի քաղաքապետ, պետական գործիչ, գրող, արձակագիր Վանո Սիրադեղյանը։
«Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ: Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես»: