Մարզերում բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է և դրանից դուրս գալու ելքերը. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամների և ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ շաբաթվա ընթացքում եղել ենք Երևանի վարչական շրջաններում և այցելել Սյունիքի, Արագածոտնի ու Արարատի մարզեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արարատի մարզում շրջել ենք Բարձրաշեն և Վարդաշեն գյուղերում, ապա մեր քաղաքացիների հետ կարևոր հավաք ունեցել Արտաշատ քաղաքում:
Անցնող շաբաթվա ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Երևանի՝ Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջանների ՀՅԴ գրասենյակներում, ընկերների հետ քննարկել կարևոր օրակարգային հարցեր:

Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է և դրանից դուրս գալու ելքերը:

Մեծապես կարևորելով նմանատիպ հանդիպումները, մտադիր ենք դրանք այս փուլում դարձնել ավելի պարբերական»-գրել է Սաղաթելյանը: