Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը, իսկ Փաշինյանը Դիլիջանում ծխախոտի բիչոկ է հավաքում

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը, նոր դիրք են վերցրել, Արցախը երեք ամիս է՝ շրջափակման մեջ է, իսկ Փաշինյանը 20 մեքենայով գնում է Դիլիջան բիչոկ հավաքելու: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Փաշինյանը ծաղրածուի նման ինչ-որ բան է անում, որ աշխարհին ցույց տա, որ ազատ շրջում է, պեռաշկի է ուտում, զիբիլ է հավաքում: 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի բիչոկ էր հավաքում, ելույթ ունենում, կամ գնում ամայի տարածքներ է նկարում, ասում՝ Ակադեմիական քաղաք եմ սարքելու։ Մի կողմից երկիրն է հանձնում, մյուս կողմից՝ ամայի տարածքներում Ակադեմիական քաղաք է սարքում: Նա, քանդելուց բացի, ոչինչ չի կարողանում անել: Ինչ էլ ինքը անի, ՀՀ-ում ազատ չի կարողանալու տեղաշարժվել, իր սիրտը անընդհատ դողում է, ինչ տեսարան էլ սարքի՝ վախենում է, նա գիշերը հանգիտ չի քնելու»,- ավելացրեց Սաղաթելյանը: