Կին ձեռներեցների ներուժը տնտեսության ոլորտում ակտիվանում է

Նոյեմբերի 19 ը Հայաստանում ևս նշվեց կին ձեռներեցների միջազգային օրը։ Արդեն շուրջ 7 տարի է՝ «Էյ Էյ Դի Փրոջեքթ» PR Media մարքեթինգային ընկերությունը այս օրը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ։ Նպատակն է ևս մեկ անգամ արժևորել կին գործարարի դերակատարումը տնտեսության մեջ, խրախուսել, ոգեշնչել և մրցանակներ հանձնել տարբեր ոլորտներում ակնառու հաջողությունների հասած կանանց։

Մինչ մրցանակաբաշխության մեկնարկը, ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, «Manassian Consulting Group բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր Հայկ Մանասյանը և «Բանակցությունների և Copywriting-ի ակադեմիայի հիմնադիր Ռուբեն Կարոյանը։

Բիզնես ընթրիքն ուղեկցվեց հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնվեցին կին գործարարներին, ովքեր իրենց նախաձեռնողականությամբ, նորարար մտածողությամբ և հետևողական աշխատանքով նշանակալիորեն նպաստել են տարիներով ձևավորված կարծրատիպերի հաղթահարմանը։

Մրցանակաբաշխության շրջանակում տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին նաև ՀԳՀՄ անդամ մի շարք կին ձեռներեցներ. «ԳլոբալՖին» հաշվապահական գրասենյակի տնօրեն Ասյա Գալստյանը, «Գործընկեր Գրասենյակ» Հաշվապահական Կենտրոնի տնօրեն Աիդա Գրիգորյանը, .«Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանը, «ՄԷԱ Ըքաունթինգ» հաշվապահական գրասենյակի տնօրեն Լուսինե Եղիազարյանը:

Դեղատնային ոլորտում մրանակ ստացավ «Անահիտ Ֆարմ»-ի հիմնադիր Անահիտ Պողոսյանը, հայկական նորարար որակյալ ապրանքանիշ ճանաչվեց «Լեռնեցի» տակտիկական կոշիկների արտադրությունը, «Վստահելի փաստաբան» անվանակարգը նվաճեց «Վ․Ալեքսանյան» փաստաբանական ընկերության հիմնադիր Վերոնիկա Ալեքանյանը։

Բիզնես էթիկայի մշակույթի ներդրման, գաղափարի տարածման համար «Վաստակավոր գործարար» անվանակարգում մրցանակ ստացավ «Էթիկայի և էլեգանտության ստուդիայի», Ակունք ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, Էթիկայի և էթիկետի հայկական ասոցիացիայի հիմնադիր, բիզնես էթիկայի միջազգային որակավորում ունեցող մասնագետ Սյուզաննա Գաբիրելյանը։

Կանացի և տղամարդկանց խանութ-սրահների ոլորտից երկու կին ձեռներեցներ ևս մրցանակներ ստացան։ «Ամենաոճային կին գործարար» ճանաչվեց Սյուզաննա Հարությունյանը, իսկ «Բարեխիղճ գործարար կին»՝ անվանակարգում՝ Արևիկ Բաբախանյանը։ «Բարերար կին գործարար» ճանաչվեց Հերմինե Հովսեփյանը, իսկ «Հյուրատնային փորձառություններ ներկայացնող կրեատիվ գործարար կին՝ Իրինա Իսրայելյանը։

Ֆրանսիայից մեր հայրենակից Գայանե Տոռոզյանը ևս կին ձեռներեցների մրցանակակիրների թվում էր և Հայաստան էր ժամանել մրցանակը ստանալու նպատակով․ «Պահանջարկ վայելող ապրանքանիշ անվանակարգում» մրցանակ ստացավ ձեռներեց Աննա Քամալյանը․ Սրահի գեղեցիկ դիզայնը ապահովվել էր միջոցառումների կազմակերպիչ Հեղինե Դավթյանը․ Հանրության շրջանում հեղինակություն, մեծ լսարան ու հետաքրքիր բովանդակության ստեղծման համար մրցանակներ ստացան նաև ինֆլուենսերներ, բլոգերներ։