Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի տարածած տեղեկությունները

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություններ է տարածել: Այս մասին ասված է ՀՀ և Արցախի ՊՆ նախարարությունների տարածած հաղորդագրությունում։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ևս ընդգծվում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: