«Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը դադարեցվել է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» ՝«Սուրմալու» տոնավաճառ, ՓԲ ընկերությունում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
Եվ քանի որ, նշված թերությունները կարող են անմիջականորեն սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, կայացվել է որոշում՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին, մինչև հայտնաբերված խախտումների վերացնելը։