Փաշինյանը չգիտի՞, որ իրենց «մեսիա» հռչակող մարդկանց մեծամասնությունը հոգեբուժարանում է. Տեր Տիգրան

Փաշինյանն իրեն Հայ եկեղեցու հետևորդ համարելուց առաջ հավատաքննություն պետք է անցնի։  24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական գրասենյակի գործավար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։

Փաշինյանի գիտելիքները բարեպաշտության մասին կասկածներ են առաջացնում, արդյոք ճի՞շտ է համարում ստախոսությունը, հայհոյախոսությունը կամ հակառակորդներին լռեցնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չառնելը։ Նման մտահոգություններ է հայտնում հոգևոր սպասավորը։

Քահանայի խոսքով, Փաշինյանը քողարկված նպատակ ունի. դա Եկեղեցու ազդեցությունը, միասնությունը պառակտելն է, նա դրսի հանձնարարություն է կատարում։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: