Փաշինյանը Հիսուս Քրիստոսին բազմիցս է ծաղրել, նա քրիստոնեա չէ

Նիկոլ Փաշինյանն իրականում քրիստոնյա չէ, նա ոչ ոք է, նա չունի դավանանք, չունի արժեհամակարգ։ Նա քրիստոնյա չէ այն պարզ պատճառով, որ ոչ մի քրիստոնյա երբեք չի ծաղրի Հիսուս Քրիստոսին։ Իսկ նա ծաղրել է բազմիցս ու տարբեր առիթներով։

Երբ նա ժամանակին հայտարարեց, որ «ես նորն եմ ստեղծում», ապա այդ հայտարարությունն իր անձի ուղիղ նույնացումն էր Հիսուս Քրիստոսի հետ։ Քրիստոսը Գողգոթայի ճանապարհին դիմեց Մարիամ Աստվածածնին՝ ասելով. «Ես նորն եմ արարում»։ Իր անձի նույնացումը Քրիստոսի հետ ոչ միայն ծաղր է, այլև սրբապղծություն։

Երբ նա ժամանակին ցինիկաբար հայտարարեց, թե «մի քանի անգամ մահացել եմ ու հարություն առել», ապա դա նույնպես ծաղր էր, սրբապծղություն ու Հարության մերժում։

Այնպես որ, երբ մենք հայտարարում ենք, որ չի կարելի հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա, ապա դա Նիկոլ Փաշինյանի մոտ ոչ մի վախ առ Աստված չի կարող առաջացնել, քանի որ նա քրիստոնյա չէ, նա նույնիսկ մուսուլման էլ չէ, նա, էլի եմ կրկնում, ոչ ոք է։ Նա տառացիորեն է ընկալել Ֆրիդրիխ Նիցշեի. «Մի՞թե այս մարդկանց չեն ասել, որ Աստված մեռել է» արտահայտությունը, քանի որ թերուսներն ու տգետներն ամեն ինչ ընդունում են տառացի։

Մանրամասները՝ տեսանյութում