Մայլից մայլա. Զավեշտախաղ՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Հունիսի 13-ին, ժամը 19.30-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն տեղի կունենա Մայլից մայլա ներյակացումը։
Ներկայացումը ստեղծված է ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի հիման վրա։ Վերցված են 5 պատումներ 5 հայտնի անձանց մասին, որոնց միջոցով Լենինականի ու Գյումրու ուրախ-տխուր էջերն են ներկայացվում… Գյումրու կոլորիտը, նիստուկացը, հետաքրքիր դեպքերը, հետաքրքիր անձինք մեկտեղվելով, մի մայլից մյուսն անցնելով՝ վեր են բարձրացնում Գյումրի անունը և այն անկոտրում ոգին, որն ունի իսկական գյումրեցին։
Զավեշտախաղ՝ 1 գործողությամբ։ Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի, դերերում՝ Սամվել Առաքելյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վարագ Գևորգյան Հովհաննես Սարգսյան, Դավիթ Մարդոյան։
Տոմսերի պատվեր՝ https://www.toms.am/am/ticket/5705/
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 5000 դրամ
