Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների. Դավիթ Բաբայան

«Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից:

Սա նրանց համար բարեպաշտ արա՞րք է, թե՞ մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն, եթե այս ամենի պատճառով անմեղ երեխա կամ ծեր մարդ մահանա։ Երբևէ մեղքը կներվի՞։ Այս հարցերը ոչ միայն փիլիսոփայական են, այլեւ բավականին գործնական, կենսական։ Ի վերջո, կյանքը և պատմությունը շատ հետաքրքիր և անկանխատեսելի հասկացություններ են…»։

Այս մասին գրել է Արցախի Նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից գազամատակարարումը դադարեցնելուն: