Մենք ենք որոշում՝ երբ դուրս գանք փողոց և ինչ անենք, այս պահին մեծ տնային աշխատանք կա անելու

Իշխանությունը ժողովրդին մոլորեցնում էր, թե ԵՄ ենք գնում, բայց հիմա հրապարակային ասում են, որ բանակցություններ չեն տարվում այդ ուղղությամբ։ Իշխանությունն արտաքին քաղաքական վեկտորը ոչ թե Արևմուտք է տանում, այլ՝ Թուրքիա։ ՀՀ-ում վխտում են թուրք-ադրբեջանական գործակալները, որոնք ձևացնում են, թե պայքարում են ինքնիշխանության, պետականության համար, բայց պայքարում են ՌԴ-ի դեմ, մի թթու բառ չեն ասում թշնամական պետություններին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ենք որոշում՝ երբ դուրս գանք և ինչ անենք, այս պահին մեծ տնային աշխատանք կա անելու, 8000-10000 կազմակերպված մարդ է պետք, որ դուրս գան փողոց և իրենց կամքը թելադրեն, հասնեն երկիշխանության։ Որևէ մեկի ձեռքը չենք բռնել, թող գործընթաց սկսեն։ Մենք ասում ենք՝ ամեն ինչ դրեք մի կողմ, խելք-խելքի տանք, համագործակցենք, փորձ ունենք»,-նշեց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: