Մինչ իշխանական ընտանիքում զբաղված են միմյանց գլխին ոջիլներ ման գալով, այդ ընթացքում տեղի ունեցավ երեք իրադարձություն, երկուսը սպառնալից, մյուսը՝ ստորացուցիչ։

Առաջինը՝ Անկարայում մեկնարկեց «Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանսը, որի ընթացքում Ալիևը կոշտացրեց ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» իր պահանջը, միաժամանակ մեղադրեց Հայաստանին «էթնիկ զտումներ» իրականացնելու և Ադրբեջանի «պատմամշակութային» արժեքները ոչնչացնելու մեջ։

Երկրորդը՝ Հունգարիայում «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը փաստացի ակնարկեց «Մեծ Թուրանի» մասին, շեշտելով Հայաստանի խոչընդոտ լինելու հանգամանքն այդ գաղափարախոսության իրացման ճանապարհին։

Երրորդը՝ Լավրովը հենց Երևանում ստորացրեց Փաշինյանին՝ խոսելով վերջինիս «իրական Հայաստան»-ից, բառացիորեն ասելով, որ չի կարելի մոռանալ մոռանալ սեփական երկրի պատմությունն ու սեփական ժողովրդի սխրանքները։

Մանրամասները՝ տեսանյութում