Եթե Ռուսաստանի Դաշնությունը փլուզվի, ռուս ժողովուրդ այլևս չի լինի․ Պուտին
Եթե Արևմուտքին հաջողվի փլուզել Ռուսաստանի Դաշնությունը և հսկողություն սահմանել նրա բեկորների վրա, ապա այդ դեպքում ռուս ժողովուրդն այլևս կարող է չլինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը «Россия-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Եթե մենք գնանք Ռուսաստանի Դաշնության փլուզման ճանապարհով, ապա կարծում եմ, որ Ռուսաստանում ապրող շատ ժողովուրդների, առաջին հերթին ռուս ժողովրդի ճակատագիրը կարող է արմատապես փոխվել։ Ես նույնիսկ չգիտեմ, կարո՞ղ է ռուս ժողովուրդն իր էթնոսը պահպանել այնպիսի տեսքով, ինչպիսին այժմ կա։ Կլինեն ինչ-որ մոսկվացիներ, ուրալցիներ ու այդպես շարունակ»,-նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև շեշտել է, որ Արևմուտքի միակ նպատակը Ռուսաստանին չեզոքացնելն է։