Իտալիայի ափերին տեղի ունեցած նավաբեկությունից զոհվել է առնվազն 40 մարդ
Իտալիայի հարավում գտնվող Կրոտոնե շրջանի ափերի մոտակայքում խորտակվել է ներգաղթյալներին տեղափոխող նավը։ Պատահարից հետո հայտնաբերվել է 40 դի, այդ թվում մեկ նորածնի։ Այս մասին հայտնում է La Repubblica պարբերականը։
Նախնական տվյալներով, նավում եղել է 250 մարդ, որոնք ժամանում էին Իրանից, Պակիստանից և Աֆղանստանից։
Պարբերականի փոխանցմամբ, 50 ներգաղթյալի հաջողվել է փրկվել։ Փրկարարական նավերը, ոստիկանությունն ու Կարմիր խաչի ներկայացուցիչները շարունակում են որոնողական աշխատանքները։