Մանրամասներ՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից․ YerevanLive
YerevanLive-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից։
Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ադրբեջանական կողմի բոլոր պահանջները։
Մասնավորապես, YerevanLive-ի աղբյուրների փոխանցմամբ, ամսի 27-ին Կաշենի հանք կայցելի հանձնաժողով, որ կզբաղվի հանքի ստուգմամբ, նույն օրը ռենգտեն սարքեր կտեղադրվեն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, ինչը հնարավորություն կտա ադրբեջանական կողմին մանրազնին ստուգել Արցախ մտնող բոլոր բեռների պարունակությունը, այդ թվում մարդատար ավտոմեքենաները, իսկ ամսի 28-ին կբացվի ճանապարհը։