Տարածվող տեղեկությունը, թե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է
Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:
Տեղեկատվական շտաբից նշել են, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն՝ հորդորելով տուրք չտալ ապատեղեկատվությանը: