Պահեստազորայինների հավաքը կանցկացվի մայիսի 1-ից հուլիսի 7-ը

Նախատեսվում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։ Այս մասին գրում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը։

Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: