Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է փետրվարի 24-ին ժամը 16․50-ի սահմաններում։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ համարում հայտնաբերել են մահճակալից կախված տղամարդու դի։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Վաղինակ Հ.-ն է։