Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանությունը․ դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում։ Մեր միջև հաստատված փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազորդեսպան Մեհդի Սոբհանին։
Սոբհանիի համոզմամբ՝ երկու երկրների հարաբերությունների ապագան ոչ ոք չի կարող շեղել։
Դեսպանի խոսքերով՝ Իրանն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանի հարատև խաղաղության և կայունության հասատատումը։
«Իրանը կտրականպես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված ուժի կիրառմանը։ Իրանը վճռականորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը ու թեպետ կողմ ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիաները բացվեն, բայց եթե դրանք իրականացվեն ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու ճանապարհով։ Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանությունը»,-նշեց Սոբհանին։
Անդրադառնալով Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններին, դեսպանը հայտնեց, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև հասել է 775 մլն դոլարի։