Վիեննայի Բեթհովենի անվան միջազգային երաժշտական մրցույթ 2025

Բացառիկ հնարավորություն երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար։ Vienna Beethoven Group-ի կողմից կազմակերպվող այս հեղինակավոր մրցույթը ձեզ հնարավորություն է տալիս ցուցադրել ձեր տաղանդն ու ելույթ ունենալ Վիեննայի լավագույն բեմերից մեկում։

Դիմումների վերջնաժամկետ՝ 2025 թ. փետրվարի 20։

Դիմումի կարգը

Դիմումը պետք է ուղարկել competition@beethovengroup.at էլ. հասցեին՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

Նույնականացման քարտի կամ անձնագրի պատճեն

Գեղարվեստական լուսանկար

YouTube-ի հղում ձեր երաժշտական կատարմամբ (առնվազն 5 րոպե, ձայնագրված ոչ ավելի քան 6 ամիս առաջ)

Կոմպոզիտորի անուն, ստեղծագործության անվանում և տևողություն 2 ստեղծագործության համար (9֊19 տարեկաննները 2, մինչև 9 տարեկանները 1 ստեղծագործություն)

Կոնտակտային տվյալներ (հեռախոս, էլ. հասցե)

Կատեգորիաներ Գործիքային կատարումներ (ստեղնաշարային, լարային,փողային, հարվածային, ազգային նվագարաններ, կիթառ)

Վոկալ (դասական, փոփ, ջազ, ժողովրդական)

Տարիքային խմբեր՝ մինչև 19 տարեկան։

Մրցանակներ՝ Վիեննայի Ehrbar Palais-ում ելույթ գալա համերգի շրջանակում, վկայականներ, եզրափակիչ փուլի ձայնագրություն

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ +37493505123, Լուսինե Առաքելյան, +37498222688 Աննա Բալայան

Կայք՝ www.beethoven.institute