Վարչապետը չի՞ նկատում Ալեն Սիմոնյանի շքեղ ծնունդը, թող հաշվետվություն ներկայացնի
ԱԺ-ում ինձ և Հակոբ Ասլանյանին «իգնոր» անելու քաղաքականություն է տարվում, Ալեն Սիմոնյանը չի հասկանում՝ ինչ մարմնի ղեկավար է, իր թաղը չէ, ԱԺ նախագահ է, պարտավոր է հետևել կանոնակարգին, ոչ թե իր սիրելի Խաչատուր Սուքիասյանին առանց հերթագրվելու ձայն տա, իր թիմի պատգամավորներին բաժանի «մերոնց-ձերոնցի»։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ինչքան ուժ ունեն, ուզում են մեզ հարվածել, որ վարչապետի աչքին իրենց բարձրացնեն և իրենց ժուլիկությունները թաքցնեն։ Ալեն Սիմոնյանը շքեղ ծնունդ էր նշել, թող ֆինանսական հաշվետվություն տա, օրենքի հետ համապատասխանո՞ւմ է թե՝ ոչ, վարչապետը չի՞ նկատում։ ՊՎԾ-ն թող գնա, ստուգի՝ ինչ նվերներ է ստացել, օրենք ունենք, որ նվերները չեն կարող այսքան գումարից ավելի լինել, նա չէր կարող շատ շքեղ նվերներ ստանալ, որ ծախսերը փակեր, ծախսերը ո՞նց է արել»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում: