Ջո Բայդենի հետ հանդիպման արդյունքները կերևան մարտի դաշտում․ Զելենսկի
ԱՄՆ առաջնորդի Ուկրաինա այցելության արդյունքները շուտով կերևան մարտի դաշտում, որտեղ ուկրաինական բանակը դիմակայելու է ռուսական բանակին։ Ինչպես փոխանցում է «РБК-Украина»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններն անվանել է վճռորոշ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի հարցում և խոստացել է, որ հանդիպումն ԱՄՆ նախագահի հետ՝ Ուկրաինային կբերի պատմական հաջողություններ։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։