Ալիևը բացահայտ խոստովանեց, որ Փաշինյանը Հայաստանում իրագործում է իր ծրագրերը
Հայաստանում ֆաշիստական պետություն է ձևավորվել։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այս մասին այսօր հայտարարեց Ալիևը։
Ակնհայտ է, որ Ալիևը որպես ֆաշիզմ է ընկալում մեր պատմությունն ու պատմական հիշողությունը, մեր ազգային ինքնությունն ու արժեքները և առհասարակ արժանապատվորեն ապրելու մեր հավակնությունները։
Հայաստանի նկատմամբ նույն ընկալումն ունի նաև Նիկոլ Փաշինյանը։ Նրա հարձակումները մեր ազգային արժեքների, հայրենիքի գիտակցման դեմ, Հայոց պատմության ու Ցեղասպանության ուրացման բացահայտ փորձերը, Արևմտյան Հայաստանի ու «Արևմտյան Ադրբեջանի» ուղիղ համեմատականն ու նույն հարթության մեջ դնելը, հերոսների ու հերոսացման հետևողական արժեզրկումը, պետության ընկալման տեղավորումը «այստեղ հաց, այստեղ կաց» անասնական տրամաբանության շրջանակներում, նահատակման ծաղրանքը․․․դրանք ալիևյան քաղաքականության ուղիղ իրականացնումն են Փաշինյանի կողմից։
Ընդ որում, այսօր Ալիևը բաց տեքստով հայտարարեց, որ այդ «ֆաշիզմի» վերացման առաքելությունը դրել են ՀՀ իշխանությունների ուսերին, ու իրենք կգործեն միայն այն դեպքում, եթե Փաշինյանն այդ հարցում տապալի։
Կարեն Կարապետյան