Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններն, ըստ էության, չեն կարգավորվելու․ իրանագետ

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը երեկ Մյունխենում հերթական հակաիրանական հայտարարոթյուններով է հանդես եկել՝ կապված Թեհրանում արհեստածին Ադրբեջանի, այսպես կոչված, դեսպանատան դեմ մոտ մեկ ամիս առաջ իրականացված գործողության հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Նա ուղղակիորեն մեղադրել է Իրանի իշխանական կառույցներին այդ գործողությունը կազմակերպելու մեջ և նշել, որ Իրանի հետ հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, երբ պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն գործողությունն իրականացրած անձը, այլ նաև իրանական իշխանական կառուցների ներկայացուցիչները։
Այն, որ Բաքվի բռնապետի լկտիությունը չափ ու սահման չունի վաղուց այլևս ակնհայտ է, սակայն, եթե նա հավատարիմ մնա իր հայտարարությանը, ապա դա նշանակում է, որ Իրանի հետ հարաբերություններն, ըստ էության, չեն կարգավորվելու»,- գրել է նա։