Վիդեոներ, վոյսեր լսելուց հաճույք ստացող ՔՊ պատգամավորները պետք է իմանան, որ հերթն իրենց է հասնելու

Փաշինյանի մոտ պոպուլիզմն ու հող հանձնելն է լավ ստացվում, նա ուրիշ բան անել չգիտի, նորմալ չէ, որ նման իրավիճակում գտնվող երկրի ղեկավարը ժամանակ ունի Ֆեյսբուքում քոմենթներին պատասխանել, այս ամենի վերջը վատ է լինելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանական երեսփոխանները» մեկ պաշտպանության հնարավորություն ունեն՝ հայ ժողովրդից ներողություն խնդրել ու փաստեր ներկայացնել ապօրինի հրահանգների, պետական դավաճանությունների մասին։ Վիդեոներ, վոյսեր լսող ու հաճույք ստացող պատգամավորները պետք է մտածեն, որ հերթն իրենց է հասնելու, քրգործերից պետք չէ վախենալ, միևնույն է՝ լինելու են, նույնիսկ իշխանափոխությունից հետո»,-նշեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։