Քպ-ականներն անհանգիստ են, մազից են կախված, յուրաքանչյուր պահի պարտադրված կարող են մանդատ դնել
Հայաստանի ցանկացած ոլորտի ձախողումը կապված է Փաշինյանի հետ, պաշտոնանկություններ անելով՝ նա իր թիմին հասկացրեց՝ ինքն է ասողը, մեկը բախտը չփորձի՝ իր գլխից թռնի, «բազառներ անի», ձայն բարձրացնի։ Դա է վկայում նաև պատգամավորների մանդատ դնելու պահանջը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային – քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։
«Փաշինյանն արհամարհական վերաբերմունք ունի իր թիմի հանդեպ, նա մեծամտացել է, նրանց նայում է որպես մարիոնետների, ասում է՝ դուք ոչինչ եք, գոյություն չունեք, ոնց ցանկանամ՝ այդպես էլ կվարվեմ ձեզ հետ։ Հիմա բոլոր ՔՊ-ականները անհանգիստ են, մազից են կախված, յուրաքանչյուր պահի պարտադրված կարող են մանդատ դնել։ Առ այս պահը չի եղել մի միջադեպ, որ պատգամավորը մանդատ դնի միայն նրա համար, որ ինչ-որ երևույթ քննադատել է»,- ընդգծեց բանախոսը։
Կարապետյանի կարծիքով, առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն․ «Նոր մատաղացու գառներ կլինեն, որոնց վզները կկտրվեն հանրության դժգոհությունները նրանց կողմը գեներացնելու համար»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։